5388 դիտում
17:28 07-06-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանն աշխատանքային այցով «Կոշ» ՔԿՀ-ում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 6-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վ. Ծաղիկյանի, ներքին անվտանգության բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ա. Մնացականյանի, անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խ. Հարությունյանի, ծառայության պետի օգնական, արդարադատության փոխգնդապետ Ա. Կավեյանի և ծառայության շտաբի համակարգող խորհրդատու Ա. Սարգսյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում էր:
Այցի հիմնական նպատակն էր պարզել քրեակատարողական հիմնարկի ընդհանուր վիճակը, հանդիպել անձակազմի հետ, ծանոթանալ այնտեղ տիրող պայմաններին և ընթացս տալ համապատասխան հանձնարարականներ արդի շրջանում Ծառայության առջև դրված խնդիրների և պահանջների լուծման ուղղությամբ:
Ա. Մխոյանը նախ հանդիպեց անձնակազմի հետ, այնուհետև շրջայց կատարեց հիմնարկում: Եղավ վարչական մասնաշենքում, դատապարտյալների համար նախատեսված ճաշարանում, խոհանոցում, ստուգեց ճաշի, հացի որակը, ինչպես նաև հացի քաշը, այցելեց բաղնիք, բուժմաս, երկարատև և կարճատև տեսակցությունների համար նախատեսված սենյակներ, բնակելի կացարաններ: Բնակելի գոտում Ծառայության պետը զրուցեց որոշ դատապարտյալների հետ, մանրամասն լսելով նրանց կողմից
բարձրացված հարցերը՝ տվեց սպառիչ պատասխաններ՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով կատարել դատապարտյալների անհատական ընդունելություն:
Այցի արդյունքներով Ա. Մխոյանի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարականներ նկատված թերությունները շտկելու ուղղությամբ:
Ծառայության պետի նմանատիպ աշխատանքային այցերը քրեակատարողական հիմնարկներ կրում են
շարունակական բնույթ:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական
ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
12495 դիտում
20:17 28-06-2018
Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանն այցելել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1280 դիտում
19:50 11-10-2019
Քրեակատարողական ծառայության պետն այցելել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏԵՌԵՊՈՐՏԱԺ
30686 դիտում
12:52 12-06-2018
Արտյոմ Մխոյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում