1716 դիտում
09:59 08-06-2019
Ինչու հրաժարական տվեց Գևորգ Դանիելյանը. վարկած. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հրաժարական ներկայացրին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Դանիելյանի հրաժարականի պատճառը եղել է այն, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10 դատավորներին կարգապահական ենթարկելու նիստի օրը դատավորները բավականին հարձակվողական են եղել ԲԴԽ-ի նկատմամբ: Եվ Դանիելյանն էլ, ըստ նույն լուրերի, հաշվի առնելով, որ կառույցը կորցրել է իր դերը, ու արդեն որևէ դատավոր հաշվի չի նստում նրա հետ, որոշել է գնալ:
Սակայն Գևորգ Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում պնդել է, որ դա ծայրահեղ անհեթեթ ու շինծու վարկած է: «Վճռաբեկ դատարանի պալատի բոլոր դատավորները ԲԴԽ-ի և անձամբ իմ նկատմամբ խորին հարգանք ունեն, ինչը փոխադարձ է: Այդ պալատում կարգին մարդիկ են, նրանք իրենց թույլ չեն տա ճղճիմ վարքագիծ: Եթե այդպիսի միտում լիներ, ես հրաժարական կտայի այդ նիստից առաջ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
21499 դիտում
18:27 25-06-2018
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական տվեց
1892 դիտում
09:36 14-11-2019
Ինչու հրաժարական տվեց արդարադատության փոխնախարարը. «Ժողովուրդ»
3670 դիտում
17:26 31-10-2024
Ինչու հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը. Արտակ Զաքարյանը 10 պատճառ է ներկայացրել
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2878 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր