Աբովյանում քաղաքապետի ընտրություններում ձայների առավելությամբ հաղթում է Վահագն Գևորգյանը
Աբովյանում այսօր կայացած քաղաքապետի ընտրություններում 350 ձայնով այս պահին հաղթում է գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը:
Հիշեցնենք, որ նրա հետ պայքարի մեջ էր նաև ՔՊ-ական Գրիգոր Գուլյանը, որը սակայն ձայների տարբերությամբ զիջել է գործող քաղաքապետին:
Ըստ նախնական տվյալների, Վահագն Գևորգյանը ստացել է 8080 ձայն, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 7770 ձայն.