211652_close_icon
views-count1073 դիտում article-date 22:24 10-06-2019

Բաց դաս ՊԵԿ-ում. Առաջնորդության դպրոցի ունկնդիրներին ներկայացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարությունները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում անցկացվել է բաց դաս՝ Առաջնորդության դպրոցի ունկնդիրների համար: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մասնակիցներին ներկայացրել է կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ուղղությամբ վերջին շրջանում կատարված աշխատանքները, ինչպես նաև կառավարման, նախագծերի արդյունավետ իրականացման նորարարական մոտեցումները և բիզնես գործընթացները: Բաց դասի մասնակիցները ծանոթացել են նաև մեծ ծավալի տվյալների (big data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգի առանձնահատկություններին: Ներկայացվել են նաև ռիսկերի և ժամանակի կառավարման հայեցակարգերը, «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող Ռիսկերի կառավարման համակարգը և ձեռքբերումները: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով: Մասնակիցները ցանկություն են հայտնել հետագայում ևս նախաձեռնել նման միջոցառումներ: Աշոտ Մուրադյան- ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Սամվել Մովսիսյան- Առաջնորդության դպրոցի հիմնադիր [b] ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր