5679 դիտում
09:11 11-06-2019
Վիտալի Բալասանյանին աջակցում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Արցախի ղեկավարությունը փորձում է հնարավորինս հանգիստ, անցնցում իշխանափոխություն իրականացնել, ինչը տրամաբանական ու անհրաժեշտ է՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակում գտնվող պետության հանգամանքը։ Սակայն որոշ ուժեր, այդուհանդերձ, փորձում են այս ամենին սրություն հաղորդել և ինտրիգներ հրահրել։
Այս պահին, ըստ արցախյան մեր աղբյուրների, նախագահի թեկնածուների մեջ ֆավորիտն անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն է, և արցախցիների համակրանքը հիմնականում նրա կողմն է։
Բավական ուշագրավ են նաև Արցախի ընտրություններում հայաստանյան տարբեր ուժերի և իշխանության հավակնությունները։ Եթե իշխանության որոշ ներկայացուցիչներ օրուգիշեր «հեղափոխականների» քաղաքականությունը գովերգող Արա Հարությունյանին են նախընտրում, մյուսները լուրջ վերապահումներ ունեն նրա հարցում։
Իսկ Վիտալի Բալասանյանին, մեր աղբյուրի տեղեկացմամբ, Հայաստանից իրենց աջակցությունն են հայտնել և՛ Ռոբերտ Քոչարյանը՝ սեփական թիմով, և՛ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ով։ Ասում են, հենց սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Վիտալի Բալասանյանի հանդեպ խիստ ընդգծված վերաբերմունք է ցուցաբերում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7461 դիտում
09:37 30-05-2019
Արցախի զինվորական վերնախավը նախագահի պաշտոնում չի ուզում տեսնել Վիտալի Բալասանյանին. «Ժամանակ»
2559 դիտում
12:02 10-01-2021
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը հանդիպել է Վիտալի Բալասանյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1783 դիտում
18:38 29-03-2021
Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»