52838 դիտում
15:38 12-06-2019
Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. սելավները հեղեղել են բնակարանները, անասնագոմերն ու արտերը. վնասները մեծ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզի Ջրաշեն համայնքում երեկ՝ հունիսի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Տեղացած կարկուտին հաջորդած հորդառատ անձրևը մեծ վնաս է հասցրել համայնքին: Գյուղում իսկական քաոս է տիրում: Ավերվել են ներհամայնքային ճանապարհները, սելավաջրերը հեղեղել են բնակիչների նկուղները, բնակարաններն ու ավտոտնակները:
Նկուղներում պահեստավորված ալյուրը, պարարտանյութն ու բազմաթիվ այլ իրեր ամբողջությամբ փչացել են: Ջուրը նկուղներում հասել է ընդհուպ 2 մետրի: Սելավաջրերը քշել-տարել են գյուղացիների ցանքատարածությունները, արտերը վերածվել են լճակների:, հեղեղվել են նաև գյուղացիների անասնագոմերը, սատկել են ներսում եղած թռչուններն ու խոզերը:
Գիշերվանից մինչ այս պահը արտակարգ ռեժիմով են աշխատում Ջրաշենի համայնքապետն ու համայնքապետարանի մյուս աշխատակիցները: Կատարվածի մասին դեռ երեկ տեղեկացրել են նաև մարզպետարանին ու Լոռու մարզային փրկարարական վարչությանը: Գյուղ են այցելել միայն փրկարարները:
Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 11:30-ի սահմաններում գյուղում թեպետ պահպանվում էր քաոսային վիճակը, սակայն մարզպետարանից մինչև այդ ժամը որևէ մեկը չէր այցելել գյուղ, ինչն առաջացրել էր ջրաշենցիների հիմնավոր դժգոհությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
49159 դիտում
16:26 11-05-2020
Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. սարից հոսող անձրեւաջրերը հեղեղել են մի քանի փողոցներ ու բակեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ