100002 դիտում
22:28 26-05-2024
Արտակարգ իրավիճակ՝ Տավուշի մարզում․ Դեբեդ գետը Այրում քաղաքի մոտ հեղեղել է բնակելի տներ, մաքսային պահեստ, ասֆալտի գործարան և այլն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Դեբեդ գետը ողողել է նաև Այրում քաղաքի կայարանամերձ հատվածը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գետը դուրս գալով իր ափերից ողողել է տասնյակ բնակելի տներ, այգիներ, ասֆալտի գործարան, մաքսային պահեստ և այլն։
Գետի վարարման հետևանքով տեղում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները տարհանել են հեղեղված տների բնակիչներին, ովքեր բարձրացել էին տանիք և պատսպարվել գիշերը ժամը 03։00-ից։
Քանի որ այդտեղով է անցնում նաև Հայաստան-Վրաստան երկաթգիծը, իսկ այն վնասվել է, փրկարարները գնացքի ուղևորներին, ովքեր հիմնականում այլազգիներ են օգնել են դուրս գալ անվտանգ վայր։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+