6128 դիտում
21:24 13-06-2019
Չավուշօղլու. «Եթե Հայաստանը վստահ է իր վրա, թող ընդունի աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը»
Անկարայում կայացել է Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարների հանդիպումը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր գործընկերոջ՝ Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/06/13/%D5%89%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B7%D6%85%D5%B2%D5%AC%D5%B8%D6%82-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/157256]ermenihaber.am[/url]-ը։
Անդրադառնալով Ֆրանսիայում Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելուն, թուրք պաշտոնյան ասել է.
«Եթե Հայաստանը վստահ է իր վրա, ուրեմն թող ընդունի համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մեր առաջարկը: Խմբում թող ներգրավվեն Ֆրասիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Հայաստանն ում որ ցանկանա, թող ներգրավվի: Բացենք արխիվները»,-ասել է նա:
Չավուշօղլուն ասել է, որ իրենք պատրաստ են ընդունել աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում ընդունված որոշումը և ավելացրել, որ իրենք չեն ընդունում այն «պոպուլիստական բովանդակությամբ որոշումները, որոնք կայացվում են՝ մերժելով գիտական աշխատանքները»:
Նմանատիպ նյութեր
2676 դիտում
21:07 23-11-2015
Դանի Ալվես. Եթե Ռոնալդուն սիրում է գլխավոր հերոս լինել, ապա պետք է կրակն իր վրա ընդունի
3260 դիտում
16:58 18-07-2016
Թուրքիային չեն ընդունի Եվրամիության կազմ, եթե վերականգնվի մահապատիժը. Գերմանիայի ԱԳՆ
Այս բաժնից
739 դիտում
10:12 17-01-2025
Երևան-Արմավիր ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է. Տաշիրում և Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է