Հացի արտադրության ծավալն աճել է 2 տոկոսով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից մեկի՝ հացի արտադրության ծավալները գնալով աճում են. այս տարվա չորս ամիսներին աճը կազմել է 2 տոկոս: Սա, ըստ մասնագետների, վերջին տարիների համար աննախադեպ է, քանի որ հացի արտադրության ծավալները վերջին տարիներին նվազում էին: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է 91 հազար 732 տոննա հաց, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 89 հազար 935 տոննա:
Կա տեսակետ, որ հացի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ. ի վերջո, նախորդ տարիներին, երբ մեծ էր արտագաղթը, դրա հետևանքով տարեկան մոտ 3 տոկոսով նվազում էին հացի արտադրության ծավալները ևս: Իսկ հիմա, ընդհակառակը, առաջին անհրաժեշտության սննդամթերքը սպառողների թիվն ավելացել է: Բայց կա նաև այն տեսակետը, որ այդ ցուցանիշների ավելացումը կապված է ստվերից տնտեսվարողների դուրս գալու հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]