3448 դիտում
12:51 15-06-2019
Փաշինյանի իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ. Շարմազանով
Փաշինյանի իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրանի շուրջ վտանգավոր իրադարձություններ են:
Ադրբեջանա-թուրքական 2 զորավարժություն վերջին 1 ամսում: Տարածաշրջանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև:
Իսկ Փաշինյանի ռեժիմը ԲԴԽ է քանդում, դատական անկախ իշխանությունն անդամահատում ու ներքին կեղծ օրակարգեր առաջ տանում:
Մինչև ե՞րբ .... Հասկանում ե՞ք պահի լրջությունը, թե հեչ պետք էլ չի ձեզ:
Կառավարական առանձնատունը կա, ուղղաթիռը կա, հեծանիվը կա, խորովածն ու փախլավան անպակաս է:
Հ.Գ.
Երբ իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ:
Երկու դեպքում էլ տխուր է շատ»:
Նմանատիպ նյութեր
946 դիտում
09:41 17-06-2023
Հանձնաժողովն անդարդ գլուխը ցավի տակ չի դնում. «Փաստ»
1440 դիտում
20:58 06-12-2014
Սպանության փորձ կատարած անձը ճանաչվել է անմեղսունակ
Այս բաժնից
775 դիտում
16:39 20-10-2024
Դատավոր Վարսենիկ Մելքոնյանը Շիրակի մարզից գործուղվում է Սյունիք
1033 դիտում
14:32 20-10-2024
Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է