Դանիել Իոաննիսյան. Խիստ մտահոգիչ է ոստիկանության՝ «Ադեկվադ» կուսակցության նկատմամբ պահվածքը
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խիստ մտահոգիչ է ոստիկանության՝ «Ադեկվադ» կուսակցության նկատմամբ [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/15/1127499/]պահվածքը[/url], որը զուգորդվում է գործող օրենքների ակնհայտ խախտումներով:
Հավատացած լինելով, որ վարչապետի կողմից քաղաքական հետապնդումներ իրականացնելու որևէ հրահանգ չկա, չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ նման պահված դրսևորում՝ վարկաբեկելով հեղափոխության արժեքները:
Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ ոստիկանության ծառայողի կողմից օրենքի խախտումը չի կարող լինել «հանուն լավ նպատակի», քանի որ լավ նպատակը ոստիկանության առջև դրել է Ազգային ժողովը՝ համապատասխան օրենքներով»,- գրել է նա: