211652_close_icon
views-count49456 դիտում article-date 20:37 16-06-2019

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. քաղաքացին դիմել է ոստիկանություն, որ Իջևանի քաղաքապետը ապօրինի ներխուժել է իր սեփական տարածք ու հարձակվել կնոջ վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09:15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Վալերի Մելիքբեկյանից, ով հայտնել է, որ Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն սեականության իրավունքով պատկանող տարածքում Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի աշխատակիցների այդ թվում՝ կոմունալ բաժնի, ապօրինի գործողություններ են կատարում տարածքում և հարձակվել են տան անդամների վրա: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանամունքի հետաքննիչի գլխավորությամբ: Արդեն ոստիկանությունում Վ. Մելիքբեկյանի կինը՝ Իջևանի բնակիչ, 51-ամյա Նարինե Մելիքբեկյանը հայտնել է, որ նույն օրը իրենց ընտանիքին պատկանող հողամասում շինարարների դեմ ակցիա իրականացնելու ժամանակ Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը մի քանի անգամ հարվածել է իր թիկունքին, ինչի պատճառով էլ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/23/1125555/?fbclid=IwAR2oGWQ5jAldmyPrrLJ9zcjylpE2OL_Sp12x4OxGbWuCvboKf9rq8OjHIdY]SHAMSHYAN.com[/url]-ը, մայիսի 23-ին Իջևան քաղաքի բնակիչ, Իջևանի ավագանու անդամ 56-ամյա Վալերի Մելիքբեկյանը դիմել էր կայքին և խնդրել կառավարության, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը, որպեսզի վերջ դրվի Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի կողմից պաշտոնական դիրքի օգտագործումը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/23/1125555/?fbclid=IwAR2oGWQ5jAldmyPrrLJ9zcjylpE2OL_Sp12x4OxGbWuCvboKf9rq8OjHIdY]զրույցում[/url] Վ. Մելիքբեկյանն ասել էր. «2014-16 թվականներին որպես 50 տոկոս բաժնեմաս ձեռք եմ բերել Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գործող տարածքը: Բաժնետեր ընկերոջս հետ որոշել էինք 50-ից ավելի աշխատատեղով առևտրի կենտրոն կառուցել այդ հատվածում: Ամեն ինչ հարթ էր գնում մինչև այն պահը, երբ Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը տարբեր մարդկանց միջոցով հորդորում էր, որ այդ տարածքը վաճառեմ իրեն: Իմ մերժումներից հետո սկսվեցին իսկական արհեստական խոչընդոտներ ստեղծվել քաղաքապետի կողմից: Տարիներ շարունակ ամբողջ օրերս անցկացրել եմ դատարանների դռներում: Քաղաքապետը դիմել էր դատարան, որտեղ ի օգուտ վճիռ էին կայացրել, հետո ամենաբարձր ատյաններ ես եմ դիմել ու բոլորը որոշում են կայացրել ի օգուտ ինձ ու երբ փորձեցինք սկսել աշխատատեղի բացման ուղղությամբ աշխատանքներ կատարել, քաղաքապետը նորից սկսեց արհեստական խոչընդոտներ ստեղծել: Բաժնետեր ընկերս նադայել լինելով քաղաքապետի քայլերից , դուրս եկավ ու 2019 թ.-ից որպես 100 տոկոս բաժնետեր ես եմ հանդես գալիս: Քաղաքապետի ապօրինության մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին, որտեղ էլ քննություն է կատարվել ու նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Բայց միևնույն է ՝ քաղաքապետը 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու պնդում է, որ կյանքի գնով էլ լինի, էդ տարածքը իրենով է անելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարում է, որ Հայաստանում անցել է զոռբայությունը, մարդիկ պաշտպանված են օրենքով ու նրանք կարող են ազատ՝ օրենքի շրջանակում, զբաղվել ցանկացած բիզնեսով: Հիմա ինչ է ստացվում. Ես ուզում եմ աշխատատեղեր ստեղծել, իսկ Իջևանի քաղաքապետը առաջնորդվում է զոռբայությամբ, խլոցիով: Սաղ Իջևանն էլ գիտի, որ էս տարածքում առևտրի կենտրոն սարքելուց հետո 50-60 աշխատատեղ է բացվելու: Կոչ-խնդրանքս ուղղում եմ վարչապետ Ն. Փաշինյանին, որպեսզի իր հանձնարարությամբ ուսումնասիրեն այս խնդիրը ու կհամոզվեն, որ պետական պաշտոնյան, օգտագործելով պաշտոնական դիրքը, անհարկի արհեստական խոչընդոտներով փորձում է մեզանից խլել մեզ պատկանող հողատարածքը: Հուսով ենք , որ կառավարությունը օպերատիվորեն կարձագանքի մեր բարձրացրած խնդրին և վերջապես կլուծվի այս խնդիրը», նշել էր Վ. Մելիքբեկյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր