Տեսառեգիստրատորը գրանցել է Վորոնեժում 8 մարդու կյանք խլած ավտովթարի պահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վորոնեժի մոտ Ford Focus ավտոմեքենայի և Volkswagen Caravelle միկրոավտոբուսի մասնակցությամբ սարսափելի [url=https://shamshyan.com/hy/article/2019/06/16/1127519/]վթարի[/url] պահը ձայնագրել է ճանապարհով անցնող ԿԱՄԱԶ-ի տեսառեգիստրատորը:
Վթարի արդյունքում զոհվել էր 8 հոգի, ողջ էր մնացել միայն 10-ամյա աղջիկը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախնական տվյալներով, Ford Focus-ը հենց այդ ԿԱՄԱԶ-ը շրջանցելու համար դուրս է եկել հանդիպակած գոտի, սակայն չի հասցրել շրջանցել և մեծ արագությամբ մխրճվել է Volkswagen-ի մեջ:
Volkswagen-ի բոլոր ուղևորները ուխտագնացներ են եղել և Տուլայի շրջանի եկեղեցիներից մեկից վերադառնալիս են եղել: