211652_close_icon
views-count3459 դիտում article-date 14:06 17-06-2019

Կառավարության շենքի մոտ ավանակով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացուն տարել են ոստիկանություն

Ոստիկաններն այսօր՝ հունիսի 17–ին կառավարության շենքի դիմացից քաղաքացու են ներկայացրել ոստիկանության բաժին՝ քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։ Բանն այն է, որ առավոտյան Երևան քաղաքի բնակիչ Ռազմիկ Դավթյանը ավանակ էր բերել կառավարության մոտ` այդ կերպ արտահայտելով իր բողոքը: Նրա պնդմամբ՝ մի խումբ անձինք խաբեությամբ իրենից խլել են բնակարանը։ Դավթյանը իր հետ բերել էր նաև մի պաստառ, որի վրա գրված էր` «Թան խմեք, դինջացեք»։ Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները քաղաքացուն ներկայացրել են ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 113–րդ հոդվածով կազմվել է արձանագրություն, ինչից հետո նա ազատ է արձակվել։ Նշենք, որ 113–րդ հոդվածով նախատեսված է քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:

Նմանատիպ նյութեր