1437 դիտում
22:44 18-06-2019
Իրանի ԱԽ քարտուղարը հայ գործընկերոջն է ներկայացրել է ՀՀ վարչապետի Թեհրան այցի արդյունքում գրանցված որոշումների կատարման վիճակը
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Վերջինս ներկայացրել է ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի արդյունքում գրանցված որոշումների կատարողականների վիճակը։
Ինչպես հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից, սա երկու երկրների ԱԽ քարտուղարների առաջին հանդիպումն էր։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դրանց օրակարգում առկա է զարգացման միտում։
Քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծել է վերջերս Իրանի Մեջլիսում ԵԱՏՄ-ի հետ ժամանակավոր ազատ առևտրի գոտու պայմանագրի վավերացման փաստը՝ նշելով որ դա կարող է լավ խթան հանդիսանալ երկկողմ առևտրա-տնտեսական կապերի հետագա զարգացման համար։
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրավիրել է իր Իրանցի գործընկերոջը Երևան և ստացել փոխադարձ հրավեր։
Անդրադարձ է կատարվել էներգետիկ, անվտանգության, պարենային, ենթակառուցվածքների ոլորտներում առկա համագործակցությանը և դրա ծավալման անհրաժեշտությունը։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ կարևորել է Ղարաբաղյան հիմնահարցում Իրանի կողմից ցուցաբերվող հավասարակշռված վերաբերմունքը, ինչին Ալի Շամխանին արձագանքել է, որ Իրանի համար կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատումը և համագործակցության խորացումը։
Նմանատիպ նյութեր
2299 դիտում
15:16 22-09-2016
Է. Նալբանդյանը Սինգապուրի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը
961 դիտում
21:52 20-05-2024
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
6083 դիտում
17:10 08-01-2020
Երևան-Թեհրան և Թեհրան-Երևան ուղղությունը կանոնավոր աշխատում է, որևէ խնդիր չի առաջացել․ Քաղավիացիա
Այս բաժնից
772 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
715 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
835 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին