211652_close_icon
views-count1759 դիտում article-date 22:32 18-06-2019

Գերմանիան կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը. Դավիթ Տոնոյանն ընդունել է Մաթիաս Քիսլերին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին արդյունավետ գործընկերության, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շրջանակներում նախագծերի իրականացմանն աջակցելու համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Դեսպան Քիսլերը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Դեսպանն ընդգծել է, որ գերմանական կողմը կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այն շարունակելու է զարգանալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր