211652_close_icon
views-count2878 դիտում article-date 10:37 19-06-2019

ՀՔԾ-ն կլուծարվի․ կոռուպցիայի հարցերով զբաղվող բոլոր մարմինները կհավաքվեն մի կառույցում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման տարբերակները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն վերաձևավորվելու է, փակվելու են կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները՝ վարչությունները, և դրանք հավաքվելու են մի տեղում և մի կառույցում, որն էլ կլինի ապագա ՀՔԾ-ն: Այսինքն՝ այսօրվա ՀՔԾ-ն կփակվի, և միայն Ազգային անվտանգության ծառայությունն է ունենալու կոռուպցիոն հարցերով զբաղվող քննչական բաժին: Իրավապահ համակարգում նաև լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին և չդառնա նոր մարմնի ղեկավարը: ՀՔԾ-ի լուծարումն ու նոր մարմնի ստեղծումը ուշագրավ են այնքանով, որ ՀՔԾ-ն եվրոպական որոշ պարտավորությունների շրջանակներում է մեր երկրում ձևավորվել՝ ունենալով 3 կարևոր գործառույթ, բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես են դասակարգվելու կոռուպցիոն գործերը, որոնք պիտի քննվեն նոր մարմնում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր