211652_close_icon
views-count1078 դիտում article-date 13:29 21-08-2014

ԵՄ-ի բոլոր անդամ երկրների արտգործնախարարներն առաջին անգամ կհավաքվեն Քիշնևում

Publika.md-ն հաղորդում է, որ ԵՄ-ի անդամ բոլոր երկրների արտգործնախարարներն առաջին անգամ հավաքվելու են Քիշնևում: Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 1-ին և խորհրդանշելու է ԵՄ-ի ու Մոլդովայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Այս մասին հայտարարել է Ռումինիայաի արտգործնախարար Տիտուս Կոռլեցյանը: Նրա խոսքերով՝ հանդիպումն անցկացվելու է Ռումինիայի ու Ֆրանսիայի նախագահությամբ, որ իրենց հաջողվել է եվրոպացի նախարարներին համոզել այդ հանդիպումը Քիշնևում կազմակերպելու հարցում: Նա հավելել է, որ սովորաբար նման հանդիպումներն անցկացվում են կա՛մ Բրյուսելում՝ ԵՄ-ի շտաբ-բնակարանում, կա՛մ էլ Լյուքսեմբուրգում: Ռումինիայի արտգործնախարարը հավելել է, որ այդ հանդիպմանը նախորդելու է «Արևելյան գործընկերության» երկրներից Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի նախարարների հանդիպումը: Այդ երեք երկրները ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրեր են ստորագրել հունիսի 27-ին:

Նմանատիպ նյութեր