211652_close_icon
views-count19222 դիտում article-date 22:17 19-06-2019

BMW-ն ցուցադրել է 8-րդ սերիայի 4 դռնանի կուպեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բավարական BMW կոնցեռնը ներկայացրել է 8 Series Gran Coupe չորս դռնանի կուպեն, որը տվյալ շարքի ամենաթանկարժեք տարբերակն է: Նոր մոդելի չափսերի մեծացման արդյունքում առավել շատ տեղ է հատկացվել հետևի նստատեղերին: Մեքենայի 3.0 լիտր աշխատանքային ծավալով V6 տուրբո շարժիչը 340 ձիաուժ հզորություն կապահովի: Բոլոր տարբերակներն աշխատում են 8-աստիճան «ավտոմատ» փոխանցման տուփով: Մեքենայի գինը կկազմի 84 900 դոլար: Արտադրությունը նախատեսվում է սկսել այս տարվա հուլիսին, իսկ վաճառքի համաշխարհային մեկնարկը կտրվի սեպտեմբերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր