60403 դիտում
23:14 20-06-2019
Ում է ձեռնտու շրջանցել օրենքը և ովքեր են հարստանում տուրքեր չվճարելով. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am
[url=https://168.am/2019/06/20/1139055.html?fbclid=IwAR2Vmm8bLe6YsZN1BbF2xQZ0ep0coPn2u1Q9zvYqmQfnXc3wirn3BzdUHkk]168.am-[/url]ը գրում է. 2013 թվականից Հայաստանից մետաղի ջարդոն արտահանելու համար սահմանվել է տուրք՝ սև մետաղի ջարդոնի համար 80.000 և գունավոր մետաղի համար 100.000 դրամ։ Օրենքի ընդունման արդյունքում կատարվել են հարյուրավոր միլիոնների ներդրումներ, ստեղծվել են հազարավոր աշխատատեղեր, կառուցվել են գործարաններ և ոլորտն սկսել է զարգանալ։ Հայաստանում վերամշակված յուրաքանչյուր մեկ տոննա սև մետաղի ջարդոնից միջին հաշվարկով հավաքագրվում է 70-80 հազար դրամ հարկ (ԱԱՀ, եկամտահարկ, շահույթահարկ)։
Հիմա հայտնվել են կազմակերպություններ, որոնք առանց տուրք վճարելու, շրջանցելով օրենքը և փաստացի պետական բյուջեի հաշվին կատարում են գործունեություն, որը վնաս է պատճառում պետությանը։ Նմանատիպ տուրք է սահմանված նաև Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում և դա այդ երկրներում նպաստում է արտադրության զարգացմանը՝ բացվում են աշխատատեղեր, վճարվում են հարկեր… Իսկ մեր երկրից այսօր սկսել են հումք արտահանվել։ Խոսում ենք ներառական տնտեսության մասին, այնինչ ուզում ենք միայն հումքի վաճառքով զբաղվել։ Փոխարենը ներկրվում է պատրաստի արտադրանք՝ այդպիսով ավելացված արժեքի բարիքները թողնելով այլ պետության։
Հայտնի է, որ մետաղաձուլությունն ամենաբարդ և էներգատար ոլորտներից է, և այս ոլորտի հաջողությունները նշանակում են հեռանկարում ունենալ փամփուշտ կամ արկեր արտադրելու հնարավորություն։
Ինչո՞ւ պետք է մեր երկիրը դիտարկվի միայն հումքի պահեստ, վաճառի միայն հումք և չլինի արտադրություն, չլինի ավելացված արժեք։ Թերևս հարցի պատասխանն ակնհայտ է՝ դա ամենահեշտ տարբերակն է։ Այստեղ պետք չեն ջանքեր և գործարաններ, այստեղ մեծ խելք պետք չէ։ Իսկ ո՞վ է ուզում, որ մեր երկիրն ունենա հզոր տնտեսություն։ Ինչպե՞ս կարելի է ներդրումներ ակնկալել, երբ մի «թավշյա» օր, օրենքի հմուտ շրջանցմամբ հումքի վաճառքն սկսել է չհարկվել։
Մանրամասներն՝[url=https://168.am/2019/06/20/1139055.html?fbclid=IwAR2Vmm8bLe6YsZN1BbF2xQZ0ep0coPn2u1Q9zvYqmQfnXc3wirn3BzdUHkk] այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1603 դիտում
10:11 12-05-2023
Հովիկ Աղազարյանը նոր բնակարան է ձեռք բերել. չքավոր պատգամավորն օրեցօր հարստանում է․ «Ժողովուրդ»
1348 դիտում
10:04 22-07-2023
Արտոնյալ գործարարը հարստանում է երկու պետությունների հաշվին․ «Ժողովուրդ»
1165 դիտում
09:42 07-09-2023
Մարզպետը օր օրի հարստանում է. Դավթաշենում տուն է գնել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
607 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
799 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1552 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն