211652_close_icon
views-count1410 դիտում article-date 23:55 21-06-2020

Ջոն Բոլթոնի գիրքը, դատարանի որոշմամբ, կհանվի վաճառքի հունիսի 23-ին․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի դատարանը մերժել է երկրի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հեղինակած գրքի վաճառքը մերժելու մասին Թրամփի վարչակազմի դիմումը: Արդարադատության նախարարությունը պնդում էր, որ գրքում տեղ գտած նկարագրությունները ճշտված չեն: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5470648.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Վաշինգտոնի մարզային դատարանի դատավոր Ռոյս Լամբերթն ասել է, թե «պարոն Բոլթոնը «խաղացել» է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հետ և «վնասել իր երկրին»: Սակայն նա միևնույն ժամանակ ընդունել է վճիռ, որ «կառավարությունը չի կարողացել ներկայացնել փաստարկներ այն մասին, որ դատական արգելքը կարող է կանխել անուղղելի սխալը»: «Սենյակը, որտեղ այն տեղի է ունեցել» անվանումը կրող Բոլթոնի գիրքը վաճառքի կհանվի հունիսի 23-ից: Գրքում Բոլթոնը նախագահին նկարագրում է որպես մի պաշտոնյա, որի կայացրած որոշումների գլխավոր նպատակը նախագահի պաշտոնում վերընտրվելն է: Գրքում տեղ գտած մեղադրանքները հիմնված են մասնավոր զրույցների վրա, որոնց իսկությունը ճշտելն անհնար է, ինչը թույլ է տալիս Թրամփին հայտարարել, որ գիրքը «կազմված է ստերով ու կեղծ պատմություններով»: Գրքում տեղ գտած մեղադրանքների շարքում են 2020 թվականի ընտրություններում հաղթելու գործում Չինաստանի նախագահից օգնություն խնդրելու հատվածը: Բոլթոնն իր գրքում մեղադրում է Թրամփին այն բանի մեջ, որ վերջինս փորձել է ներգործել քրեական հետաքննությունների ընթացքի վրա, որը ըստ նրա, նպատակ է ունեցել շահել որոշ բռնակալների համակրանքը: Բոլթոնը գրում է, որ Թրամփը ցանկացել է օգնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին թուրքական մի ընկերության հետ կապված պատմության մեջ: Ըստ գրքի տողերի, ԱՄՆ-ի ղեկավարն ասել է, թե «լավ կլիներ ներխուժել Վենեսուելա» և որ հարավամերիկյան այս պետությունն «իսկապես Միացյալ Նահանգների մաս է»։ Բոլթոնն իր գրքում մեղադրում է Թրամփին անտեղյակ լինելու համար, որ Մեծ Բրիտանիան միջուկային տերություն է, և նույնիսկ մեկ անգամ իր օգնականներից մեկին հարցրել է, թե արդյոք Ֆինլանդիան Ռուսաստանի կազմում չէ:

Նմանատիպ նյութեր