17574 դիտում
10:35 21-06-2019
«Անուղղելիները» կամ հնդկական կինո՝ ԱԺ-ում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում և քաղաքական կուլիսներում լայնորեն քննարկվում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում կուսակցության կարկառուն անդամներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի չհայտնվելը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթով:
Ավելին՝ ըստ նույն աղբյուրների, Ն. Փաշինյանը ՔՊ համաժողովին նախորդած վարչության նիստի ժամանակ ասել է. «Էդ ի՞նչ ձև է ընդհանրապես իրեն պահում, ասեք դրան՝ աչքիս չերևա»:
Թվում էր, թե այսքանից հետո Հ. Սարգսյանը, գոնե որոշ ժամանակ, կխուսանավի աչքի ընկնել այս կամ այն պատմությամբ, բայց արի ու տես, որ՝ ոչ:
Այս շաբաթ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայկ Սարգսյանը որոշեց ոչ թե Ն. Փաշինյանի աչքին երևալ, այլ թիկունքի հետևում «հնդկական կինո» նկարել:
Մինչ պատգամավորները հարցեր էին ուղղում կառավարության ներկայացուցիչներին, հուզիչ տեսարան էր կառավարության համար նախատեսված վերջին նստարանին, հանդիպել էին Սարգսյան եղբայրները:
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որը մշտապես Փաշինյանի կողքին է և նաև կառավարության հետ հայտնվում է խորհրդարանական դահլիճում, հենց այդտեղ հանդիպեց երկվորյակ եղբորը: Եվ Սարգսյանները որոշեցին ախպերներով սելֆիախառն իրենց անմահացնել քաղաքական թիվ մեկ դահլիճում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3061 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2878 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր