211652_close_icon
views-count4040 դիտում article-date 10:44 21-06-2019

S-300 զենիթահրթիռային համալիրների մասնակցությամբ ՀՀ-ում և Արցախում շարունակվում են մարտական հրաձգությամբ զորավարժությունները

ՀՀ Զինված ուժերի Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստ են հակադարձել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օդային տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության: «[url=https://armenpress.am/arm/news/979268.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սևակ Տոռոզյանը: Փոխգնդապետ Տոռոզյանի ենթակայության տակ գտնվող զորամասը հունիսի 18-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկած մարտական հրաձգությամբ զորավարժությունների մասնակիցներից մեկն է: «Զորամասը շուրջօրյա կրում է մարտական հերթապահության համար 2 պատրաստականությունը: Զորավարժությունների շրջանակներում փորձարկվում են ինչպես նոր զենիթահրթիռային համալիրներն, այնպես էլ արդիականացված զենիթահրթիռային համալիրները: Ցանկացած ոտնձգության պատրաստ ենք օրվա ցանկացած պահի և եղանակի: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ամբողջ տարածքը պաշտպանված է ցանկացած ոտնձգությունից»,- ասաց Տոռոզյանը: Զորավարժությունների ընթացքում զորամասում փորձարկվում են նաև S-300 հեռահար զենիթահրթիռային համալիրները: «Մինչև 6 րոպեում զենիթահրթիռային համալիրները բերվում են համար 1 պատրաստականության վիճակի և պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Զորավարժության ընթացքում փորձարկվում են նաև հայկական արտադրության նոր տեսակի ռադիոլոկացիոն կայանները: Մշակվում են փոխգործակցության հարցերը Պաշտպանության բանակի Հակաօդային պաշտպանության ուժերի ու միջոցների հետ»,- նշեց փոխգնդապետը: Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը: Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից ՀՕՊ զինատեսակներ` Ս-300, արդիականացված Ս-125, Օսա-ԱԿ և Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրներ, Իգլա-Ս և Վերբա դյուրակիր ԶՀՀ-ներ: Զորավարժություններին մասնակցում են նաև հայրե­նական արտադրության նորագույն ռադիոլոկացիոն կայաններով սպառազի­նված ՀՕՊ ստորաբաժանումներ:

Նմանատիպ նյութեր