211652_close_icon
views-count1486 դիտում article-date 14:50 21-06-2019

Փոխնախարար Տերտերյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ոռոգման համակարգի արդիականացման հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի` ոռոգման համակարգի ուժեղացման նախագծի ջրային անվտանգության վերլուծության աջակցության առաքելությանը՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Կողմերը քննարկել են ոռոգման և ջրահեռացման համակարգերի արդիականացման, դրանց առավել արդյունավետ շահագործման, ոլորտում ենթակառուցվածքային կարողությունների հզորցման, ինչպես նաև պարբերական խորհրդակցությունների միջոցով բնագավառի վարչարարության կատարելագործմանն ուղղված հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ջրամբարաշինության ասպարեզում պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավոր մոդելներին, միջազգային հաջողված փորձը տեղայնացնելու հեռանկարներին։

Նմանատիպ նյութեր