211652_close_icon
views-count4193 դիտում article-date 11:26 22-06-2019

«Աերոֆլոտ»-ը հուլիսի 8-ից կդադարեցնի չվերթները դեպի Վրաստան

Ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը հայտարարել է հուլիսի 8-ից դեպի Վրաստան իրականացվող թռիչքները դադարեցնելու մասին։ Այդ մասին հայտնում է Interfax-ը։ Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այն ուղևորները, ովքեր տոմս են ձեռք բերել հուլիսի 8-ի կամ ավելի ուշ իրականացվելիք թռիչքի համար, կարող են առանց հավելյալ վճարի կամ տուգանքի թռիչքը տեղափոխել մինչև հուլիսի 8-ը, ինչպես նաև ամբողջովին վերադարձնել տոմսը՝ առանց պահումների։ Որպես այլընտրանք՝ առաջարկվում է նաև ձեռք բերված տոմսով թռիչքն իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով կամ Վլադիկավկազով։ Նշենք, որ ընկերությունն ամռան ամիսներին շաբաթական 14 չվերթ է իրականացնում դեպի Վրաստան։

Նմանատիպ նյութեր