211652_close_icon
views-count1892 դիտում article-date 22:01 22-06-2019

Մինսկ-2019. Սամբիստ Դավիթ Գրիգորյանն՝ արծաթե մեդալակիր

Սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի եզրափակչում Գրիգորյանը 0։7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկին: Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով հաղթել էր իտալացի Միշելի Ալսիոյին։ Կիսաեզրափակիչում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բերուլավան էր, որի նկատմամբ հայ սամբիստը 1։0 հաշվով հաղթանակ էր տարել և դուրս եկել եզրափակիչ։ Սա Հայաստանի առաջին մեդալն էր երկրորդ Եվրոպական խաղերում։ Այսօր հայ սամբիստներից պայքարի էին դուրս եկել նաև Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Ասյա Լալազարյանը (48 կգ), ովքեր պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում։ Հունիսի 23-ին սամբիստներից պայքարի մեջ կմտնեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ):

Նմանատիպ նյութեր