211652_close_icon
views-count1749 դիտում article-date 12:29 24-06-2019

Կոչ եմ անում իրեն դրսևորել կլասիկ պատգամավորի պես․ «Իմ քայլի» պատգամավորը Մարուքյանի ֆեյսբուքյան անդրադարձը որակեց որպես «բեսեդկայում պպզած ռեպլիկ». Tert.am

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ԱԺ նիստին վարման կարգով ձայն խնդրեց և խոսեց երեկ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Գյումրիի օդանավակայանի և օդային ուղևորափոխադրումների մասին ֆեյսբուքյան անդրադարձին՝ որակելով այն «բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ», հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/06/24/NA/3033127?fbclid=IwAR2gW4SWIAgXskavQVgwDXJbmuOKNpblRuW_46ed46InjYi7yl2DMEOst4w]Tert.am[/url]-ը։ Թեև Մարուքյանը ԱԺ նիստերի դահլիճում չէր, այդուհանդերձ Մկրտչյանը նշեց, որ Վրաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված Գյումրի ռուսական չվերթների թվաքանակի մասով պարոն Մարուքյանը երեկ կոչով էր հանդես եկել։ «Մեջբերում եմ՝ ուղղված «փայլուն աշխատող Կառավարությանը և Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան»։ Ինձ մոտ տպավորություն է՝ պարոն Մարուքյանն իրենց բակի «բեսեդկայում» պպզած ռեպլիկ էր թողնում տակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Մարուքյանը պատգամավոր է և խոսում է Քաղավիացիայի պետի մասին։ Ես կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը և դրսևորել իրեն կլասիկ պատգամավորի և ոչ ռաբիս պատգամավորի պես»,-ասաց նա։ Վարման կարգով նույն թեմային անդրադարձավ նաև «Իմ քայլից» Գևորգ Պապոյանը, ով նշեց, որ ԱԺ պատգամավորները պետք է պատգամավորին հարիր վարքագիծ դրսևորեն՝ հատկապես հանրային ելույթներում և հանրային վայրերում։ «Ուզում եմ տեղեկացնել՝ ոչ քաղաքական, անհիմն, ոչ գեղեցիկ, և ինչու ոչ՝ այդպիսի գռեհիկ ձևակերպումները հենց ԱԺ-ում կստանան արժանի պատասխան»,-ասաց Պապոյանը և հույս հայտնեց, որ իր գործընկներն այսուհետ կհրաժարվեն նման դրևսորումներից; Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/06/24/NA/3033127?fbclid=IwAR2gW4SWIAgXskavQVgwDXJbmuOKNpblRuW_46ed46InjYi7yl2DMEOst4w]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր