211652_close_icon
views-count6075 դիտում article-date 14:56 08-05-2020

Իրեն կլասիկ հռչակած քաղաքական գործիչն իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել. Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում տեղի ունեցածը սադրանք որակեց

ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նիստերի դահլիճում տեղի ունեցածն անվանեց ընդդիմության կողմից ձեռնարկված սադրանք։ «Բնական է, որ այդ սադրանքներին պետք է չտրվել, սակայն մայիսի 8-ին Սասուն Միքայելյանին սադրելը ես համարում եմ անընդունելի, ես համարում եմ, որ իրեն կլասիկ հռչակած քաղաքական գործիչն իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել: Ես պնդում եմ, որ դա նախապատրաստված սադրանք է, որն ունի շարունակական բնույթ: Այսինքն՝ ընտրվել է մարտավարություն, որ սկզբից իրավիճակը դահլիճում լարվում է՝ կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով, որտեղ օգտագործվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են «հիստերիկ» և այլն: Հետագայում սադրելով, «դու»-ով խոսում է մի մարդ, որն օրեր առաջ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել դահլիճում: Եվ բնական է, որ երբ ամբիոնից իջնում ես ու «վրա քշում» Սասուն Միքայելյանի վրա մայիսի 8-ի օրով և փորձում ես սադրել, մարդը կարող է այդ սադրանքին չդիմանալ»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր