211652_close_icon
views-count1157 դիտում article-date 11:20 25-06-2019

«Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: Այս մասին նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտնեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: «Մենք դեմ քվեարկելու ենք, քանի որ համահարթեցման մասով ոչ մի փոփոխություն չի եղել: Եվս մեկ անգամ վերահաստատեմ, որ համահարթեցման մասը մեզ համար սոցիալական արդարության դրսևորում է»,-ասաց Աբովյանը: Հավելեց, որ իրենց դիրքորոշումը չեն փոխում: Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է եկամտային հարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի:

Նմանատիպ նյութեր