38525 դիտում
21:55 25-06-2019
Արտակարգ դեպք Երևանում. Ազգային ժողովին մատակարարվել է կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ ու հուշամեդալներ. խնդրով զբաղվում է ոստիկանությունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և ասյն փոխանցվել է նույն բաժնի հետաքննչական բաժանմունք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Մովսիսյանի դիմումի փաստով:
Վերջինը Արաբկիրի ոստիկանությունում հայտնել է, որ նախկինում ոսկե հուշամեդալներ են պատվիրվել ու պատվերը ստանալուց հետո իրենց մոտ մտահոգություն է առաջացել, որ մեդալները ոսկուց չեն:
Համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՎԳ ԳՐԵԳՈ» ՍՊԸ-ն և «Սուրեն Եղիազարյան Վալադիմիրի» ԱՁ-ն որոշակի ժամանակահատվածում ոսկյա և արծաթյա մեդալներ և հուշամեդալներ է մատակարարել ՀՀ Ազգային ժողովին և մատակարել է ոչ թանկարժեք մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Մովսիսյանը աշխատում է ՀՀ Ազգային ժողովի իրավական սպասարկման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
6471 դիտում
18:14 08-10-2016
Քաղաքապետի ոսկե մեդալներ և «Երևանի զինանշան» հուշամեդալներ՝ մայրաքաղաքի զարգացման գործում ներդրած ավանդի համար
Այս բաժնից
2056 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)