211652_close_icon
views-count18241 դիտում article-date 22:56 25-06-2019

Կուզենայի՝ իմ առաջին բեմելն էլ երեխաներիս բեմելի նման սկսվեր. Կամո Սեյրանյանը՝ որդու և դստեր երաժշտական կարիերայի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կուզենայի՝ իմ առաջին բեմելն էլ սկսվեր այնպես, ինչպես սկսվեց իմ երեխաների համար.պրոֆեսիոնալ բեմում՝ 150 պրոֆեսիոնալ երաժշտի հետ՝ մեկ բեմում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց դուդուկահար Կամո Սեյրանյանը՝ անդրադառնալով այն տեսագրությանը, որն օրեր առաջ հայտնվել է համացանցում: 2018 թվականի նոյեմբերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Կամո Սեյրանյանի բացառիկ մենահամերգին ելույթ ունեցան նաև նրա որդին և դուստրը, ինչը անակնկալի բերեց հանդիսատեսից շատերին: Լևոնն ու Սեդան իրենց ապագայում պատկերացնում են որպես պրոֆեսիոնալ երաժիշտ-երգիչներ: Մեր թղթակցի հետ զրույցում նրանք կիսվել են իրենց անցած ճանապարհով և ապագայում իրենց ծրագրերով: Լևոն Սեյրանյանը 6 տարեկանից հաճախել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, սովորել դաշնամուրային բաժնում: Այժմ ուսումը շարունակում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժող-վոկալ բաժնում: Ի տարբերություն Լևոնի՝ Սեդայի՝ երաժշտական կյանք սկսելու ցանկությունը զարմացրել է ընտանիքին: 12 տարեկանում, դուդուկահարի դուստրը ցանկություն է հայտնել երգելու, սակայն սկզբում ընտանիքում լուրջ չեն վերաբերվել այդ մտքին: Սեդան համառել է, ծնողները նրան ուղարկել են Երգի պետական թատրոն: Այժմ նա սովորում է Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոցի 11-րդ դասարանում. նաև դաշնամուր է նվագում: «Նպատակս մեծ բեմերում երգելն ու որոկյալ, մնայուն երաժշտություն ներկայացնելն է: Երգում եմ տարբեր ոճերում՝ ջազ, փոփ, ժողովրդական և այլն»,-ասաց Սեդա Սեյրանյանը: Չնայած երաժշտական աշխարհում կայացած, հայտնի ու սիրված լինելուն՝ Կամո Սեյրանյանը երբեք արհեստականորեն ճանապարհ չի հարթել իր երեխաների համար: «Երբեք ինչ -որ հարցում չեմ միջնորդել, որ նրանք հայտնի դառնան, կամ այս կամ այն հաջողությունը գրանցեն: Երկուսն էլ իրենց ուժերով են հասել այսպիսի մակարդակի: Լևոնի հետ կապված մանկուց նկատել ենք, որ հակում ունի դեպի երգ-երաժշտությունը, իսկ Սեդայի երգելու ցանկությունը մեզ համար անակնկալ էր:Ես ուրախ եմ, որ նրանք ընտրել են այս ճանապարհը, բայց և գիտակցում եմ, որ իրենց ընտրած ճանապարհին բազմաթիվ դժվարություններ ու հիասթափություններ են ունենալու: Ամեն դեպքում՝ ես նրանց կողքին կլինեմ իմ խորհուրդներով, իսկ որոշում կայացնողները կլինեն երեխաներս»,-ասաց Կամո Սեյրանյանը: Դուդուկահարի որդին՝ Լևոն Սեյրանյանը՝ շեշտեց, որ իր և քրոջ համար ամենաառաջին քննադատները ծնողներն են, հանդիսատեսի կարծիքը ևս կարևորում են: [b]Կարինե Գևորգյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր