Վեթինգի նախապատրաստումը մտնում է ավարտական փուլ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ըստ տեղեկությունների՝ անցումային արդարադատություն և վեթինգ իրականացնելու համար իշխանությունները կարծես չեն պատրաստվում նոր հանձնաժողով կամ քննիչ մարմին ստեղծել: Այդ պարտականությունները, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն ԲԴԽ-ի և հակակոռուպցիոն մարմնի միջոցով, որի լիազորություններն ընդլայնելու համար նախատեսվում է էապես մեծացնել վերջինիս գործառույթների շրջանակները:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ արդեն իսկ կա քաղաքական նախնական որոշում, ըստ որի, հակակոռուպցիոն հանձնաժողովում կընդգրկվեն հիմնականում իշխանական ուժը ներկայացնող անձինք, չնայած չի բացառվում, որ ընդդիմադիր սեկտորից մեկ-երկու ներկայացուցիչ, ձևական կողմը պահպանելու համար, նույնպես ներառեն:
Նման մոտեցումը խորհրդարանում առաջացրել է ընդդիմադիրների դժգոհությունը: Ի դեպ՝ թերթի արժանահավատ աղբյուրների փոխանցմամբ, վեթինգ իրականացնելու հայեցակարգը ներկայումս պատրաստվում է, և, որ ամենաինտրիգայինն է, այն կազմողների թվում մեծ է օտարազգի փորձագետների թիվը, քանի որ իշխանություններն իրենց շարքերում չունեն ոլորտի մասին պատկերացում կազմող բավարար չափով մասնագետներ, իսկ թիմի անդամներից զատ նրանք ուղղակի ոչ մեկին չեն վստահում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]