1855 դիտում
09:59 27-06-2019
Սահմանադրության օրը, հուլիսի 5-ին հանրահավաք ու քայլերթ կլինի վարչական ռեսուրսի ներգրավմամբ․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, պետական խորհրդանիշների հանրահռչակման «Մենք» շարժումը նախաձեռնել է հանրահավաք ու քայլերթ։
Ըստ էության, սա իշխող քաղաքական ուժի կողմից ուժի դրսևորման հերթական ցույցն է, քանի որ այն կազմակերպվում է վարչական ռեսուրսի լայնածավալ ներգրավմամբ։
Հանրահավաքն ու քայլերթը կմեկնարկեն Ազատության հրապարակից, և արդեն իսկ, ըստ մեզ հասած տեղեկությունների, մոբիլիզացրել են ողջ վարչական ռեսուրսը՝ ցույց տալու համար, իբրև թե նախկինի պես վայելում են ժողովրդի գերակշիռ մասի անվերապահ աջակցությունը։
Պետական բոլոր գերատեսչություններ՝ մարզպետարաններ, քաղաքապետարաններ, նախարարություններ, գրություններ են ուղարկվել՝ խիստ հրահանգով, որպեսզի նշված քանակի մարդկանց մասնակցություն ապահովեն հուլիսի 5-ի հանրահավաքին ու քայլերթին։ Միջոցառումը կմեկնարկի նախնական պայմանավորվածությամբ՝ ժամը 19:00-ին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1193 դիտում
14:09 26-08-2022
Արցախի ԱԺ խմբակցությունները սեպտեմբերի 2-ին քայլերթ եւ հանրահավաք կանցկացնեն
1567 դիտում
19:50 05-07-2022
Սահմանադրության օրվա առթիվ 19:30-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է քայլերթ. փակ կլինեն որոշ փողոցներ
1491 դիտում
23:28 01-07-2022
Հուլիսի 5-ին՝ երթ, հուլիսի 8-ին՝ հանրահավաք․ «Դիմադրություն» շարժման ծրագիրը
Այս բաժնից
2044 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան