1588 դիտում
16:30 27-06-2019
ՀՀ ՊՆ-ն կնքել է պայմանագրեր հարձակողական նոր զինատեսակների մատակարարումների վերաբերյալ
Մոսկվայում անցկացվող «Բանակ 2019» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ: «Առաջին ալիքի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանի ռազմական օդուժը վերազինման փուլում է: Այդ նպատակով ռազմական տեխնիկայի ցուցահանդեսին երկկողմ հանդիպումներ է ունենում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:
«Այդ պայմանագրերը շատ կարևոր են մեր զինված ուժերի զարգացման շարունակականությունն ապահովելու համար»,-ասել է Դավիթ Տոնոյանը: Մատակարարումներ սկսվելու են այս տարվա վերջին կամ 2020 թվականի սկզբին: Սպառազինություններ ձեռք բերելու բանակցությունները շարունակվում են:
Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ հայկական ռազմական օդուժի Կովկասում կիրառելիությունը թերագնահատելուն: «Եթե ավելի ուշադիր լինեն, ապա կնկատեն, որ նույն բազմաֆունկցիոնալ ռազմական օդուժը օգտագործվում է Հիմալայներում՝ ավելի բարձրադիր գոտիներում»,-ասել է Դավիթ Տոնոյանը:
«Բանակ 2019» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է մոտ 100 օտարերկրյա պատվիրակություն, Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը տեղակայված է առանձին տաղավարում:
Նմանատիպ նյութեր
1614 դիտում
10:14 23-10-2014
Երևանի քաղաքապետարանը շարունակում է հետին թվով պայմանագրեր կնքել. Ժողովուրդ
3731 դիտում
09:49 20-01-2021
Անահիտ Ավանեսյանի ամուսնու ՓԲԸ-ն 262 մլն դրամի պայմանագրեր է կնքել Առողջապահության նախարարության հետ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
583 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1336 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա