3452 դիտում
21:44 27-06-2019
Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց, հանրահավաք է ընթանում. ՈՒՂԻՂ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/06/27/tbilisi/3036523]Tert.am[/url]-ը գրում է. Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում վերսկսվել է հանրահավաքը: Վրացական մայրաքաղաքում բողոքի ակցիաները, արդեն ութերորդ օրն է, ինչ շարունակվում են:
Ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը, մարդիկ հավաքվում են խորհրդարանի առաջ: Տարբեր անձինք ելույթներ են ունենում հավաքաված մարդկանց առաջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ ցուցարարները հունիսի 27-ին որոշել են շարժվել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման նախագահ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի ուղղությամբ:
Ցուցարարները շարունակում են պնդել, որ բողոքի ակցիաները չեն ավարտվի, քանի դեռ երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան հրաժարական չի տվել: Գախարիայի հրաժարականը վրացիները պահանջում են ցույցերի առաջին իսկ օրվանից, որոնք մեկնարկել են հունիսի 20-ին:
Նրանք պահանջում էին նաև խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը: Այս հարցում իշխանությունները փոխզիջման են գնացել:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/27/tbilisi/3036523]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
16:45 09-04-2023
Ընդդիմությունը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հանրահավաք է հրավիրել
1337 դիտում
16:52 23-01-2014
Այսօր Թբիլիսիում տեղի կունենա հանրահավաք՝ ի աջակցություն ուկրաինացի ժողովրդի
5303 դիտում
21:37 05-10-2016
Թբիլիսիում Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք և երթ են կազմակերպել
Այս բաժնից
592 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
523 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
946 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը