17014 դիտում
21:22 27-06-2019
Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել. ՀՀ գլխավոր դատախազություն
Հաստատվել է Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: Այս մասին [url=https://www.shantnews.am/news/view/414018.html]SHANTNEWS.am[/url]-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- ասաց Խաչատրյանը:
Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018 թվականի հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին փոխվեց նրա խափանման միջոց կալանավորումը: Ասատրյանը 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակվեց:
Մանրամասներն՝ [url=https://www.shantnews.am/news/view/414018.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
107990 դիտում
10:02 04-06-2018
Բաց նամակ Իտալիայի Հանրապետության քաղաքացի, իրեն դոն հռչակած ոմն Պիպոյին՝ Էջմիածին քաղաքի բնակչուհի՝ Հեղինե Ղազարյանից