67542 դիտում
23:55 18-05-2018
Քննությամբ չպարզված անձի դրդչությամբ՝ Զ. Ղումաշյանը պատվիրել է կյանքից զրկել «Դոն Պիպոյին», «Օշականցի Գևորիկին» ու «Զապին». գործը դատարանում է. Tert.am
Քրեական հեղինակություն համարվող «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի և մյուսների դեմ նախապատրաստվող սպանության փորձի գործն ուղարկվել է դատարան: Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որը կքննի դատավոր Արթուր Մկրտչյանը:
Զոհրաբ Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ Արտակ Այվազյանին պատվիրել է մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի և Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ կյանքից զրկել երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո), Գևորգ Մելիքյանին («Օշականցի Գևորիկ») և Անդրանիկ Սողոյանին («Զապ»), ղեկավարելով ու կազմակերպելով սպանությունների նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն և ռազմամթերք։
Արտակ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, քննությամբ չպարզված անձի դրդչությամբ Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի և Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն և ռազմամթերք։
Արկադի Քոչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացած պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի և Արտակ Այվազյանի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերվել, փոխադրվել ու պահվել հրազեն և ռազմամթերք։
Վազգեն Ղազախեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քննությամբ չպարզված անձի դրդչությամբ, Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, վերջինիս կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, շահադիտական դրդումներով մի խումբ անձանց՝ Արտակ Այվազյանիվ և Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գևորգ Մելիքյանին և Անդրանիկ Սողոյանին, ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն և ռազմամթերք։
Զոհրաբ Ղումաշյանը, Արտակ Այվազյանը, Վազգեն Ղազախեցյանը և Արկադի Քոչինյանը կալանավորված են:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/05/18/pipo/2688895]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
107948 դիտում
10:02 04-06-2018
Բաց նամակ Իտալիայի Հանրապետության քաղաքացի, իրեն դոն հռչակած ոմն Պիպոյին՝ Էջմիածին քաղաքի բնակչուհի՝ Հեղինե Ղազարյանից
Այս բաժնից
1375 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
790 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին