1969 դիտում
10:42 28-06-2019
ԲԴԽ անդամի թեկնածուն հրաժարվում էր առաջադրվել, բայց նրան կարողացել են համոզել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Աննա Մարգարյանին մի քանի անգամ առաջարկել են ԲԴԽ թեկնածու լինել, սակայն վերջինս հրաժարվել է, և դատելով երեկվա հանդիպումից` նրան կարողացել են համոզել:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչ արդեն ընտրված Գրիգոր Բեքմեզյանին ԲԴԽ անդամ դառնալու առաջարկ անելը նման առաջարկ է արվել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանին, սակայն վերջինս ևս հրաժարվել է: Ի դեպ, 2013 թվականին Սերժ Սարգսյանը Գաբուզյանին շնորհել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Եվ մինչ Ազգային ժողովը ընտրում է ԲԴԽ թեկնածուին, դատական համակարգում հուլիսի 11-ին կընտրեն դատավորների թեկնածուներին, իսկ այս օրերին ցուցակն են կազմում: Եվ դատավորներից ով չունի 10 տարվա աշխատանքային փորձ, այդ ցուցակում չի լինի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
985 դիտում
09:02 03-05-2024
Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել․ «Ժողովուրդ»
2973 դիտում
09:40 31-07-2020
ԲԴԽ անդամի թեկնածուն բարեվարքության հարցաթերթիկի որոշ հարցերին չի ցանկացել պատասխանել․ «Ժողովուրդ»
1045 դիտում
07:16 13-04-2024
ԲԴԽ դատավոր անդամի միակ թեկնածուն նախորդ տարի ՔՊ-ի կողմից մերժվածն է․«Ժողովուրդ»
Այս բաժնից
583 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
820 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2155 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ