1741 դիտում
11:19 28-06-2019
Պատժամիջոցների հետևանքով աշխարհում մեծացնում են լարվածությունը և բախումների հնարավորությունը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ԵԽԽՎ-ն ամբողջությամբ հաստատել է Ռուսաստանի բոլոր լիազորություններն ու իրավասություններն այդ կառույցում: Քննարկումը Ստրասբուրգում բուռն է անցել, որոշումից խիստ դժգոհ մնացին Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի պատվիրակները՝ այն աստիճանի դժգոհ, որ ի նշան բողոքի լքեցին ԵԽԽՎ նստաշրջանը: Հայաստանը («տեխնիկական» խնդիրները չհաշված) կողմ է քվեարկել, և դա, անշուշտ, ճիշտ դիրքորոշում էր՝ հաշվի առնելով մեր և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները:
Բայց ԵԽԽՎ-ի քայլը ճիշտ է նաև սկզբունքային տեսակետից: Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդների զգացմունքները հասկանալի են՝ Ռուսաստանն իսկապես ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում նրանց նկատմամբ: Լեհաստանն ու Բալթյան երկրները, հավանաբար, դառը հիշողություններ ունեն Ռուսական կայսրության և Խորհրդային Միության քաղաքականությունից, և այդ հիշողություններն, ըստ ամենայնի, որոշակի տագնապներ են առաջացնում, որ պատմությունը կարող է կրկնվել: (Սլովակիայի դիրքորոշումը, ճիշտն ասած, լավ չեմ հասկանում, եթե դա կապված է 1968թ. դեպքերի հիշողության հետ, ապա պարզ չէ, թե ինչու չեխական պատվիրակությունը նույն կերպ չարձագանքեց):
Բայց նախ՝ որևէ մեկին որևէ պարագայում ձայնի իրավունքից զրկելն ինձ սխալ է թվում: Բոլորը պետք է արտահայտվելու հնարավորություն ունենան՝ մանավանդ ԵԽԽՎ-ում, որը, որքան հասկանում եմ, պետք է երկխոսության հարթակ լինի: Բայց կա ավելի պրագմատիկ հանգամանք. եկեք հասկանանք՝ արդյոք պատժամիջոցները, մասնավորապես, ԵԽԽՎ-ի կողմից սահմանված, ավելի «փափուկ», ավելի զիջողակա՞ն են դարձրել Ռուսաստանին: Օրինակ, պատրա՞ստ էր արդյոք Պուտինը, ԵԽԽՎ-ում խոսելու և քվեարկելու դիմաց, իր զորքը հանել Ուկրաինայի արևելքից: Ավելի ճիշտ չի՞ լինի Ստրասբուրգում խոսել այդ խնդիրների մասին ռուսաստանցի պատվիրակների ներկայությամբ, քան՝ նրանց բացակայությամբ:
Իսկ ընդհանրապես կա՞ն դեպքեր, երբ պատժամիջոցները կամ դրանց սպառնալիքը մեղմացնում են երկրի քաղաքականությունը: Եթե քաղաքականությունը փոխվում է, ապա ճիշտ հակառակ ուղղությամբ՝ կոնսոլիդացնում են հասարակությունը ավտորիտար առաջնորդի շուրջ, քաղաքացիների մեջ ստեղծում են զգացողություն, որ իրենք ապրում են «պաշարված ամրոցում», շուրջ բոլորը թշնամիներ են, որոնք տենչում են կործանել իրենց հպարտ հայրենիքը: Ահա պատժամիջոցների իրական հետևանքը, որն աշխարհում մեծացնում է լարվածությունը և բախումների հնարավորությունը:
Իսկ Եվրոպայի խորհուրդը, ինչպես հայտնի է, այն կառույցն է, որը պետք է նպաստի ոչ թե ավտորիտարիզմին և պարանոյային, այլ ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների զարգացմանը: ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը դա հասկանում է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6832 դիտում
13:12 27-02-2017
Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների լարվածությունը խորը մտահոգության աղբյուր է Իրանի համար. Իրանի ԱԳՆ խոսնակ
1922 դիտում
10:23 12-02-2022
ԱՄՆ պետքարտուղարը նորից շեշտել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը․ «Ամերիկայի ձայն»
13243 դիտում
22:08 28-01-2022
«Ես ի՞նչ է, արժանի չե՞մ պատժամիջոցների». Լավրովը կատակով է արձագանքել իր դեմ պատժամիջոցների մասին հարցին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը