211652_close_icon
views-count1577 դիտում article-date 13:12 29-06-2019

Սաակաշվիլիի գլխավորած կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին

Ուկրաինայի Գերագույն դատարանը չեղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ավելի վաղ կայացրած որոշումը՝ Միխեյիլ Սաակաշվիլիի կուսակցության թեկնածուների գրանցումը մերժելու մասին: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Այսպիսով՝ Վրաստանի նախկին նախագահի առաջնորդած ուկրաինական քաղաքական ուժը` «Նոր ուժերի դաշինքը», կարող է մասնակցել հուլիսի 21-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Մենք հաղթել ենք և գնում ենք ընտրությունների»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նմանատիպ նյութեր