211652_close_icon
views-count1235 դիտում article-date 16:05 29-06-2019

Ռոնալդ Բեյքերը Հայաստանը բացահայտելու մեծ ցանկություն ունի

Ջազ վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերը (ԱՄՆ) հանդես կգա Հայաստանում: Երաժիշտը հուլիսի 11-ին, ժամը 20:00 Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: Բեյքերը փաստում է՝ սա նրա առաջին այցն է Հայաստան և նա մեր երկիրը բացահայտելու մեծ ցանկություն ունի: «Շատ բան չգիտեմ Հայաստանի մասին, բայց տարիներ առաջ նվագել եմ մի հիասքանչ հայ դաշնակահարի հետ, ով ինձ պատմել է Հայաստանի հարուստ երաժշտական ժառանգության մասին: Հայաստանի պետական ջազ նվագախմբի հնչողությունը հիանալի է, վստահ եմ՝ հիասքանչ ժամանակ ենք անցկացնելու: Հանդիսատեսն էլ շատ է հավանելու մեր համերգը»,-նշում է Ռոնալդ Բեյքերը: Ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց) և Ռոնալդ Բեյքերը կկատարեն սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: Հավելենք, որ Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968 թ.: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում, այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում: Կարճ ժամանակում դարձել պահանջված շեփորահար և վոկալիստ: Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին Լու Դոնալդսոնի, Կյորտիս Ֆուլերտի, Ջեսի Դևիսի, Անտոնիո Հարթի և այլոց հետ: Ավելի քան 22 տարի շրջագայում է սեփական քառյակի հետ: 13 տարուց ավելի ծավալում է մանկավարժական գործունեություն:

Նմանատիպ նյութեր