211652_close_icon
views-count1287 դիտում article-date 10:03 25-11-2014

Regin լրտեսական ծրագիրը մշակվել է բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից. Ռոնալդ Փրինս

Համացանցում հայտնված լրտեսական նոր՝ վտանգավոր Regin անունը կրող վիրուսային ծրագիրը ամենայն հավանականությամբ մշակվել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության և Մեծ Բրիտանիայի Կառավարական կապի կենտրոնի համատեղ ջանքերով, գրում է Intercept-ը: Վիրուսն արդեն հասցրել է խաթարել ԵՄ մի շարք կազմակերպությունների և ռուսական ընկերությունների աշխատանքը: Ինտերնետ-պորտալը, հղում անելով կիբերհարձակումների և վերլուծաբանների ոլորտի իր աղբյուրներին, նշում է, որ վիրուսը առաջինը հայտնաբերվել է բելգիական Belgacom հեռահաղորդակցային համակարգում, որը, ըստ Էդուարդ Սնոուդենի ներկայացրած փաստաթղթերի, դարձել է GCHQ գաղտնի հետախուզական օպերացիայի թիրախը: Անվտանգության հարցերով փարձագետ Ռոնալդ Փրինսը, ում պատկանող Fox IT ընկերությունը զբաղվում էր Belgacom-ի համակարգիչներից Regin վիրուսի հեռացմամբ, անվանել է Regin-ը «երբևիցե հանդիպած ամենախորամանկ վիրուսը» և հայտարարել, որ մի շարք վերլուծությունների արդյունքում պարզել է, որ ծրագիրը մշակել են բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունները:

Նմանատիպ նյութեր