1334 դիտում
10:55 01-07-2019
ԵՄ ղեկավարները չեն կարող համաձայնության գալ Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի թեկնածության վերաբերյալ
Եվրամիության արտահերթ գագաթնաժոովի աշխատանքը տակավին դադարեցված է, քանի որ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի կարողանում Միության երկրների ղեկավարներին սեպարատ բանակցություններում համոզել համաձայնեցնել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի պաշտոնի թեկնածության հարցը: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%BB%D0%B8%D0%B4%D0%B5%D1%80%D1%8B-%D0%B5%D1%81-%D0%BD%D0%B5-%D1%81%D0%BC%D0%BE%D0%B3%D0%BB%D0%B8-%D1%81%D0%BE%D0%B3%D0%BB%D0%B0%D1%81%D0%BE%D0%B2%D0%B0%D1%82%D1%8C-%D0%BA%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B8%D0%B4%D0%B0%D1%82%D1%83%D1%80%D1%83-%D0%BD%D0%BE%D0%B2%D0%BE%D0%B3%D0%BE-%D0%B3%D0%BB%D0%B0%D0%B2%D1%8B-%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%BA%D0%BE%D0%BC%D0%B8%D1%81%D1%81%D0%B8%D0%B8/a-49424195]Deutsche Welle[/url]-ն։
Երեկ ժամը 23-ին (Երևանի ժամանակով 01-ին) Տուսկը դադարեցրել է գագաթնաժողովի աշխատանքը, որպեսզի փորձի առանձին ղեկավարներին համոզել ընդունելու հոլանդացի Ֆրանս Թիմերմասնի թեկնածությունը ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում:
Սակայն Վիշեհրադյան քառյակը (Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան), ինչպես նաև Իտալիան շարունակում են հանդես գալ նրա թեկնածության դեմ:
Եվրամիության 28 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում փորձում են համաձայնեցնել Եվրամիության հինգ հանգուցային պաշտոնների թեկնածուներին, որոնք կղեկավարեն Միությունը 2019-2024 թվականներին: Սա արդեն երրորդ փորձն Է. առաջին անգամ այս հարցը քննարկվել է մայիսի 28-ի արտապլանային գագաթնաժողովում, երկրորդ անգամ՝ հունիսի 20-21-ին կայացած պլանային գագաթնաժողովում, և երկու անգամ էլ՝ ապարդյուն:
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
17:11 29-01-2014
«Բորուսիա»-ն և «Տոտենհեմ»-ը չեն կարողանում համաձայնության գալ Հոլտբիի տրանսֆերի շուրջ
Այս բաժնից
868 դիտում
13:27 22-10-2024
ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել
793 դիտում
22:50 21-10-2024
Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները
784 դիտում
22:37 21-10-2024
Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով