1264 դիտում
13:43 01-07-2019
Լեհաստանը և ԱՄՆ-ը Մարտական պատրաստության կենտրոնի համաձայնագիրը կստորագրեն 3-րդ եռամսյակում
Լեհաստանի տարածքում ամերիկյան Մարտական պատրաստության կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը կստորագրվի ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում: Հաղորդում է tass.ru-ն։
Հուլիսի 1-ին Լեհաստանի ռադիոյի եթերում այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
Ներկայումս Լեհաստանում տեղաբաշխված է ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակ՝ շուրջ հազար զինծառայող թվաքանակով, ինչպես նաև շրջափոխման հիման վրա ամերիկյան տանկային բրիգադ՝ շուրջ 3,5 հազար մարդ թվաքանակով: Հունիսի կեսերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ Սպիտակ տան Վարդերի պարտեզում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Լեհաստանն իր միջոցներով կկառուցի օբյեկտ լրացուցիչ հազար ամերիկացի զինծառայողների տեղավորման համար:
Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ զորքեր չի ուղարկի Եվրոպա և Լեհաստանում իր զորակազմը կարող է մեծացնել Գերմանիայից կամ այլ վայրերից ուժերի տեղափոխման հաշվին: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է 2 հազար զինծառայողների։
Նմանատիպ նյութեր
1182 դիտում
09:56 29-06-2015
Պեկինում 57 պետություններ այսօր կստորագրեն Ասիական բանկի ստեղծման մասին համաձայնագիրը
1665 դիտում
15:45 03-10-2015
Մոսկվան և Անկարան «Թուրքական հոսք»-ի համաձայնագիրը կստորագրեն դեկտեմբերից ոչ շուտ
Այս բաժնից
892 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
985 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի