211652_close_icon
views-count910 դիտում article-date 15:14 01-07-2019

Ոստիկանները հայտնաբերել են կնոջ պայուսակից փող հափշտակած անձին

Հունիսի 30-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Սևանի բաժին դիմած կինը հայտնել է, որ հունիսի 29-ի ժամը 15.00-ից հունիսի 30-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում պայուսակից փող են գողացել: Սևանի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ պարզել են, որ գողությունը հնարովոր է կատարած լինի Հրազդան քաղաքում հաշվառված 40-ամյա տղամարդը: Նա բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել բացատրություն, որ կնոջ պայուսակից փողը գողացել է հունիսի 29-ին, Ծաղկունք գյուղի եկեղեցու տարածքից: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր