3631 դիտում
18:59 01-07-2019
Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավորությամբ մեկնարկել է 2019 թվականի ամառային առաջին զորակոչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել 2019 թվականի ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը:
Նորակոչիկներին իրենց հարազատների հետ միասին պատմական վայրից Հայոց հաղթանակած բանակ են ճանապարհել ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ
Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները, <<Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում>> ՀԿ-ի ներկայացուցիչները և համայնքապետերը:
Ավանդույթի համաձայն` պետական այրերը, թեմակալ առաջնորդն ու պարտադիր զինվորական ծառայության մեկնողները նախ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին։
Այնուհետև ներկաներին ողջունել և ամառային առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ իր բարեմաղթանքի խոսքն է հղել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` ասելով. <<Պատիվ ունեմ ողջունելու ձեզ այս պատմական վայրից և շնորհավորելու այս պատվաբեր օրվա առթիվ: Այսօր դուք քայլ առաջ եք անում դեպի թշնամին` հանուն մեր երկրի պաշտպանության և խաղաղության: Ցավոք սրտի, խաղաղությունը չի տրվում, այլ պարտադրվում է մեր միասնական ուժի շնորհիվ, իսկ մենք անկոտրում ենք և անհաղթ, երբ միասնական ենք:
Սիրելի նորակոչիկներ, վստահ եղեք, որ բանակում անցկացրած ձեր յուրաքանչյուր օրը նպաստելու է մեր հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը: Իսկ մենք մեր հերթին պատրաստ ենք և պարտավոր մեր աշխատանքով արժանին մատուցել ձեր ծառայությանը:
Սիրելի ծնողներ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ` նման քաջարի և խիզախ զավակներ դաստիարակելու համար:
Խաղաղ երկինք, բարի ծառայություն և բարի վերադարձ մեր բոլոր նորակոչիկներին>>:
Բանակ զորակոչվող երիտասարդներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք է հղել նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը՝ մասնավորապես նշելով. <<Դարեր շարունակ մեր ժողովուրդը բանակ չի ունեցել, և մեր զավակները ծառայել են օտար հողում, իրենց կյանքը զոհել օտար հողի վրա: Այսօր այն բախտավոր պահն է մեզ համար, երբ մեր տղաները ծառայության են մեկնում հայկական բանակ և պետք է պաշտպանեն մեր սրբազան սահմանները, մեր օջախները, մեր հավատքն ու մեր հայրենիքը:
Սիրելի նորակոչիկներ, մենք սիրում ու հավատում ենք ձեզ: Դուք ապացուցել եք, որ արժանի զավակներն եք մեր պետության, եկեղեցու և կարող եք քաջությամբ ու իմաստությամբ պաշտպանել մեր հայրենիքը: Մենք աղոթում ենք առ Աստված, որ Տերը ձեզ պաշտպան կանգնի, ձեր բազուկը միշտ ամուր լինի, ձեր միտքն արթուն լինի և քաջությամբ լցված այս երկու տարին ծառայեք եղբայրական սիրո մթնոլորտում և վերադառնաք ձեր հայրենի օջախները: Աստված պահապան ձեզ>>:
Հանդիսավոր միջոցառման ավարտին նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ են ստացել մարզպետ Համբարձում Մաթևոսյանից, համայնքապետերից և հայրենասիրական երգերի ուղեկցությամբ ու բարձր տրամադրությամբ մեկնել իրենց պարտքը մատուցելու հայրենիքին:
[b]
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
6858 դիտում
19:04 08-01-2019
Մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
16105 դիտում
20:05 08-01-2017
Մեկնարկել է 2017 թվականի առաջին զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին