30300 դիտում
14:57 02-07-2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «Հայաստանի ֆուտբոլի հավաքականը» խոշոր հաշվով պարտության մատնեց «Բարսելոնայի հավաքականին»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին տարիներին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկներում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել դեպի դրականը։
Ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ մարդկային փոխադարձ ջերմ վերաբերմունք է ստեղծվել աշխատակիցների և դատապարտյալների ու կալանավորների միջև։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին ամիսներին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ավելացել է կալանավորված և դատապարտված անձանց թիվը, որը 700-ից ավելի է։
«Արմավիր» ՔԿՀ-ում իրենց պատիժն են կրում տարբեր հանցագործությունների համար դատապարտված ու կալանավորված անձինք, այդ թվում՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած, դատարանի որոշմամբ՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք։
Այսօր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ֆուտբոլի դաշտում կալանավորված ու դատապարտված անձինք իրենց ուժերը չափեցին ֆուտբոլում։
Թիմը բաժանված էր 2 մասի՝ «Բարսելոնա» և «Հայաստան»։ Խաղն ավարտվեց 8։4 հաշվով՝ հօգուտ «Հայաստանի»։
Դատապարտյալ «ֆուտբոլիստները» իրենց խոսքում ասում էին․ «Թող հանրությունն իմանա, որ մենք էնպես չի՝ սաղ օրը նառերի վրա օր ենք մաշացնում։ Պայմանները լավ ա, վերաբերմունքը միմյանց նկատմամբ իդեալական ա։ Ուղղակի խնդրում ենք կառավարությունից, որպեսզի վերանայեն վաղաժամկետ ազատումների մեր դիմումները ու, հաստատ, եթե խնդրին մոտենան օբյեկտիվ, շատերս վաղաժամկետ կազատվենք, քանի որ կզգան, որ իրոք շատերս ուղղվել ենք։
Առիթից օգտվելով, այս խնդրով դիմում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր միջամտության արդյունքում վերջապես վերանան բյուրոկրատական այն քաշքշուկները, որոնք կատարվում են վերին էշելոններում։ Արդարադատության նախարարությունն ու քրեակատարողական հիմնարկը հեռու են բյուրոկրատական քաշքշուկներից։ Եթե ցանկություն կա՝ որոշ դատապարտյալների վաղաժամկետ ազատման խնդիրներին մոտենալ օբյեկտիվ, ապա իրենք շատ լավ կիմանան, թե ովքեր են այդ բյուրոկրատական քաշքշուկների հեղինակները, ովքեր մի անգամ լայաղ չեն անում գան էստեղ և տեղում ծանոթանան վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրագրով իրենց դիմած դատապարտյալների հետ, դատարաններում նստած որոշում են կայացնում՝ հարցը մերժել։ Պետք է վաղաժամկետ ազատվելու հարցը Ազգային Ժողովում քննարկվի Մարդու իրավունքների հանձաժողովում»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատապարտյալները ցանկություն ունեն նաև, որպեսզի իրենց ֆուտբոլային թիմի հետ մրցի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ու այդ խնդրանքով [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով դիմում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանին։
Լուսակարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
22:00 13-09-2024
Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտության մատնեց Բրազիլիային
1934 դիտում
20:14 09-02-2014
Սոչի-2014. Ռուսաստանի հոկեյի հավաքականը պարտության մատնեց Գերմանիայի ընտրանուն