ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության համար
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 2-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 49-ամյա Հովհաննես Ա.-ն, որը մայիսի 2-ից ՌԴ Իրկուտսկի մարզի ՆԳՎ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]