211652_close_icon
views-count26181 դիտում article-date 15:23 30-03-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ շորթման եղանակով  «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ ղեկավարից փորձել են խոշոր չափի գումար ստանալ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 27-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 26-ի՝ ժամը 22։00-ից մինչև մարտի 27-ի՝ ժամը 09։20-ն ընկած ժամանակահատվածում Գյուրջյան փողոցի շենքերից մեկի բնակչից գողացել են շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ պատճառելով 1 մլն 500 հազար դրամի վնաս: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ խումբը։ Տեղում նույն շենքի բնակիչ 39-ամյա Աղավնի Դ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը իրենից փորձել են գումար շորթել, նա հայտնել է որ ինքը աշխատում է  «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ ղեկավար։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է  քրեական վարույթ։


Քիչ առաջ SHAMSHYAN.com էին զանգահարել «Նաիրի Ինշուրանս»-ից ու ասում էին, որ իրենք նման անուն ազգանունով աշխատակից չունեն, որ իրենց ղեկավարը այս պահին գտնվում է արտերկրում և ասում էին, որ այդ տեղեկությունը իրականության հետ կապ չունի, սակայն մեր պնդող հարցին, որ մեր տեղեկությունները հավաստի են, զանգահարողը ասաց, որ նա ոչ թե ղեկավարն է, այլ «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում բաժնի պետերից մեկն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր