161814 դիտում
12:26 05-07-2019
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում․ Կանանց գաղութ տանող ճանապարհին հայտնաբերվել է տղամարդու դի․ ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերն ու ՃՈ վաշտի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակից դեպի Մայակովսկի գյուղ տանող ճանապարհի սկզբնամաս, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Դավիթ Սարգսյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արամուս գյուղի բնակիչ 54-ամյա Սուրեն Համբարձումյանն էր, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել։
Ոստիկանները նշված խաչմերուկում հայտնեբերել են նրա վարած Opel մակնիշի 35 OA 360 համարանիշի ավտոմեքենան, որը նա շահագործում էր որպես տաքսի։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+